National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.02.2020
Քննարկվել է ենթահանձնաժողովի հետագա գործողությունների ծրագիրը
1 / 7

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի  անդրանիկ նիստը:

Ընդգծելով նման ձեւաչափով իրականացվելիք աշխատանքների կարեւորությունն ու անհրաժեշտությունը՝ ենթահանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ ռուս գործընկերները ողջունել եւ աջակցելու պատրաստակամություն են հայտնել: Նա համոզմունք է հայտնել, որ ենթահանձնաժողովի գործունեությունը մեծապես կնպաստի ինչպես ՌԴ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ միտված կլինի առարկայական արդյունքներ գրանցելուն:

Քննարկվել է ենթահանձնաժողովի հետագա գործողությունների ծրագիրը եւ  հաստատվել գործունեության ռազմավարությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am